Պուտինն իր շրջապատի բոլոր օլիգարխներին հայտնել է, որ Ռուսաստանը թողարկելու է պարտատոմսեր, որոնք թույլ կտան նրանց վերադարձնել արտասահմանում թաքցրած կապիտալը, նրանց հնարավորություն տալով խուսափել ԱՄՆ նոր պատժամիջոցներից։ Այս մասին հայտնել է FT թղթակիցը Մոսկվայում, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը, վկայակոչելով Ամերիկայի ձայնը։
Ռուսաստանի կողմից եվրապարտատոմսերի տեղակայումը նպատակ ունի վերադարձնել օլիգարխների գումարները Ռուսաստան, որպեսզի դրանք պաշտպանի նոր պատժամիջոցներից, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները։
Պարտատոմսերի սկզբնական ծավալը, որոնց թողարկումը հաջորդ տարի է պլանավորված, կազմել է 200 մլն դոլար։ Հիմա պահանջարկը կազմում է մոտ 3 մլրդ դոլար, նշել է Ռուսաստանի ֆինանսների նախարարության պաշտոնյան։ Այդ եվրոպարտատոմսերում ներդրումները, ի տարբերություն միջոցները հաշվեհամարներին վերադարձնելուն, թույլ կտա ներդրողներին պահպանել անանունությունը։ Ռուսաստանի կառավարոթւյունը նշում է, որ եվրոպարտատոմսերի թողարկման պայմանները նպաստելու են միջոցները ռուսաստանցիներին վերադարձնելուն։ Ռուսաստանցիներին առավելություն է տրվելու վաճառքի ժամանակ, հայտնել է ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։ Եթե պահանջարկը չափից բարձր լինի, նախարարությունը կավելացնի եվրապարտատոմսերի առաջարկը ու կնվազեցնի ներքին փոխառությունների ծրագրված ծավալը, ասել է Սիլուանովը։ Նախարարությունում Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ եվրոպարտատոմսերի այս թողարկման աշխատանքային անվանումն է «Բերյոզկի»՝ օլիգարխ Գրիգորի Բերյոզկինի անունով, որը եղել է այդ առաջարկի ջատագովներից մեկը։ Բերյոզկինը խոստովանել է, որ ինքն աջակցում է նման հատուկ պարտատոմսերի ներդրմանը։ «Մենք Արդյունաբերողների ու ձեռներեցների ռուսական միության հետ միասին աջակցել ենք այդ մտահղացմանը»,- ասել էնա։ Թե որքան գումար ունեն ռուսաստանցիները արտասահմանում՝ հայտնի չէ։ Բերքլիի Կալիֆորնիական համալսարանից Գեբրրիել Զաքմանի տեղեկություններով, ռուսաստանցիները 2014-ին մոտ 200 մլրդ ունեին օֆշորներում, ինչը կազմում էր Ռուսաստանի այդ տարվա ՀՆԱ –ի 10 տոկոսը։ Հաջորդ տարվա սկզբին ԱՄՆ կառավարությունը պետք է կազմի այն անձանց ցուցակը, որոնց վրա տարածվելու են նոր պատժամիջոցները՝ ըստ ԱՄՆ կողմից այս տարի ընդունված օրենքի։




























