Եղանակային պայմանների պատճառով այս պահին Մոսկվայից Երեւան չվերթներ են հետաձգվում: Այս մասին տեղեկացնում է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի կայքը:
Նշենք, որ Մոսկվայում վատ եղանակային պայմանների պատճառով վաղ առավոտից մոտ 40 չվերթ է հետաձգվել: Այս մասին տեղեկացնում է ««Յանդեքս: Չվացուցակ» ծառայությունը:
Այսպիսով, Վնուկովո օդանավակայանում չորս թռիչք է հետաձգվել, Շերեմետեւոյում՝ 5 չվերթ, Դոմոդեդովո օդանավակայանում 18 չվերթ չեղարկվել է, եւս 9-ը հետաձգվել են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում ամպամած եղանակ է սպասվում՝ որոշ տեղումներով եւ 1-3 աստիճան տաքությամբ: Բացի դրանից, մոսկվացիներին նախազգուշացրել են առաջիկա մի քանի ժամվա ընթացքում մառախուղի պատճառով տեսանելիության վատթարացման մասին:




























