«Էվելնորդ մարդիկ բանակին էվելնորդ վարկաբեկում են»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 31-ին լրագրողների հետ զրույցում «Եռաբլուրում» ասել է ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ խոսելով զինապարտության մասին նոր օրենքների եւ տարկետման իրավունքը հանելու դրույթների մասին։

Խոսելով Վիգեն Սարգսյանի կողմից ներկայացված աղմկահարույց օրինագծերի մասին՝ գեներալ Մանվելն ասել է. «Աղմկահարույց ոչինչ չեմ տեսել։ Որ տենայի, ես էլ աղմուկ կանեի»։

«Նաաբառոտ, Վիգեն Սարգսյանն ավելի օգնեց ժողովրդին։ Մինչեւ էդ օրենքը բերելը սպայական կազմ մտնելու համար հինգ տարի էր պետք, Վիգենը սարքեց երեք տարի։ Էդ ժողովրդին պրոստո պետք էր աղմուկ հանել, հանում են»,- նշել է ԵԿմ նախագահն ու հավելել. «Վիգեն Սարգսյանը մեծ քաղաքական գործիչ ա, կրթված, բարձրագույն ավարտված, երկրի նիստուկացին ծանոթ ա։ Ճիշտ ա՝ զինվորական չի եղել, բայց նախագահի աշխատակազմը ղեկավարը չի կարա ամեն ինչից չհասկանա»։

Փոխարենը, ըստ Մանվել Գրիգորյանի, գլխավոր շտաբն ա զինվորական։ «Մեր բանակում անխտիր բոլոր զինվորականները բարձրագույն ավարտած են, մեր զինվորականությունը իրավիճակին լավ տիրապետում է, թշնամուն լավ գիտեն։ Էվելնորդ մարդիկ բանակին էվելնորդ վարկաբեկում են, ոնց են ասում՝ բանի մեջը ճիճու են ման գալի»,- ասել է նա։