ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի,  Սիսիանի,  Աշոցքի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ջաջուռի եւ Քեթիի լեռնանցքներում ձյուն է տեղում:

Իջեւանի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը ՝ 40-50 մետր:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Իր հերթին ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին եւ Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ առկա է մերկասառույց։