Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր ընտանիքը կես դար առաջ իրեն կարողացել է թույլ տալ հեռուստացույց գնել եւ ամբողջությամբ դիտել ԽՍՀՄ հավաքականի մասնակցությամբ հոկեյի առաջնությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի նախագահը մասնակցել է «Վրեմյա» ծրագրի հոբելյանական թողարմանը, հունվարի 1-ին լրանում էր ծրագրի 50-ամյակը: Նա պատասխանել է հաղորդավարների մի քանի հարցերին, այդ թվում այն հարցին, թե անցյալ տարիների որ լուրերն ու հեռուստահաղորդումներն է հիշում նա մինչեւ այժմ։
«Մենք հարուստ չէինք, բայց հետուստացույց ունեինք։ Ե՛վ մենք, ե՛ւ մեր հարեւանները։ Նույնիսկ ծնողներս, որոնք ապրում էին աշխատավարձից աշխատավարձ, իրենց հեռուստացույց գնել կարող էին թույլ տալ»,-ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ ամբողջ ընտանիքը հեռուստացույց այդքան էլ հաճախակի չէր դիտում:
Հարցին, թե որ նորություն է մնացել նրա հիշողություններում, պետության ղեկավարը նշել է, որ 1960-ականների վերջի եւ 1970-ականների սկզբի ուշագրավ դրվագներից մեկը «մեր երկնքում Տու-144 գերձայնային քաղաքացիական ինքնաթիռի հայնվելն է եղել»։
«Այն, ըստ էության, թվում էր եւ մինչ այժմ էլ թվում է ֆանտանստիկ ինչ-որ բան: Եվ դա այն ժամանակ հատկապես աներեւակայելի բան էր»,- նշել է Պուտինը:
Նա նաեւ նշել է «պայծառ սպորտային իրադարձություններ» եւ «1972 թվականի հայտնի հոկեյի խաղը» Ռուսաստանի ու Կանադայի միջեւ: «Մայրս սատարում էր ԽՍՀՄ թիմին․․․Ես հիշում եմ, մենք ... սա դիտում էին ընտանիքով», - պատմել է նախագահը:




























