ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Հունվարի 3-5- ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 1-2- ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին եւ Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վարդենյաց լեռնանցքում եւ Սարավան - «Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:  

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ շտաբի եւ օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար:

Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 2 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր եւ մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը:

Ձեռնարկվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության միջոցով:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն դեկտեմբերի 31-ին Լարսի սահմանային անցակետը հատել է 90 բեռնատար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 46 բեռնատար: