ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մեղրու, Վայքի, Ապարանի եւ Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Սիսիանի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը ՝ 70-80 մետր:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: