Դեկտեմբերի վերջի դրությամբ Ռուսաստանի ԿԸՀ-ն ՌԴ նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման հետ կապված մոտ 60 ծանուցագիր է ստացել,  դրանցից 21-ը՝ կուսակցություններից , հայտնել է ԿԸՀ անդամ Եվգենի Շեւչենկոն ։

«13 կուսակցությունների ներկայացուցիչներ արդեն գրանցել են իրենց լիազոր ներկայացուցիչներին, շատ թեկնածուներ արդեն ընտրական հաշիվներ են բացել»,- ասել է Շեւչենկոն, հիշեցնելով, որ Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին արդեն պաշտոնապես գրանցված է։

Շեւչենկոյի խոսքով՝ ԿԸՀ-ն ինքնաառաջադրվող թեկնածուներից փաստաթղթերն ընդունելու է մինչեւ հունվարի 7-ի կեսգիշեր, իսկ կուսակցությունների կողմից առաջադրվողներից՝ մինչեւ հունվարի 12-ի կեսգիշեր։

Ռուսաստանի նախագահի ընտրությունները կանցնեն 2018-ի մարտի 18-ին։