Հնդկաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանից 240 գերճշգրիտ կառավարվող ավիառումբեր է գնելու երկրի ՌՕՈւ կարիքների համար։
Այս տեղեկություններով՝ նման զինամթերքի գնումների ընդհանուր գումարը կազմելու է մոտ 12․5 մլրդ ռուպի։ Մատակարարն է լինելու «Ռոսօբորոնէքսպորտը»։
Բացի դրանից, հայտնում են, որ Հնդկաստանը Իսրայելից գնելու է «օդ- օդ» տեսակի 131 հրթիռ՝ «Բարակ» հրթիռային համալիրների համար։ Այդ հրթիռները օգտագործվելու են հնդկական ՌԾՈՒ նավերի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը։




























