Հնդկաստանում տղամարդը մահացել է՝ փորձելով կարել օձի բերանը: Ինչպես հաղորդում է GulfNews-ը, դեպքը տեղի է ունեցել Բիխար նահանգի գյուղերից մեկում:

Տեղի բնակիչը բռնել է կոբրային, որը արեւի տակ տաքանում էր: Այնուհետեւ նա գրպանից ասեղ ու թել է հանել եւ  ցանկացել է կարել նրա բերանը:

Նա պնդել է, որ բերանը կարեուց հետո կոբրային տուն է տանելու եւ որոշ խոտաբույսերի ազդեցության միջոցով  իրեն է ենթարկեցնելու: Սակայն հենց նա փորձել է ասեղով ծակել կոբրայի բերանը, այն փախել է նրա ձեռքից եւ մի քանի անգամ կծել  նրան: Այնուամենայնիվ տղամարդը կոբրային տարել է տուն, սակայն նրա վիճակը վատացել է: Տղամարդուն հոսպիտալացրել են, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրան:

Տղամարդու հարազատները սպանել են կոբրային եւ որոշել են թաղել նրա կողքին: