Հնդկաստանի հարավում 15-ամյա տղան, հարսանեկան ավանդական պարի ժամանակ ընկնելով սեփական սրի վրա, մահացել է, գրում է Mirror- ը:
Փեսացուի հարսանեկան արարողությանը մասնակցում էր Համիդ անունով մի պատանի: Սրերով ու դաշույններով ավանդական պարի ժամանակ նա ինչ-որ կերպ հանկարծակի ընկել է իր սրի վրա: Բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: Ոստիկանությունը միջադեպը հետաքննում է: Հայտնի է, որ տղայի բարեկամը ձերբակալվել է, բայց անհայտ է, թե ինչ պատճառով:



























