Ուկրաինայում ձերբակալվել է իրավապաշտպան եւ իրավաբան Իրինա Նոզդրովսկայայի սպանության մեջ կասկածվողը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը: Նա նշել է, որ «հանցանշանները ավելի քան ծանրակշիռ են»:

«Պետք չէ ենթադրել, տեղեկատվությունը լիովին բացահայտվելու է շարունակվող քննչական գործողությունների ավարտից հետո` վաղը: Շնորհակալ եմ ոստիկաններին իրենց ծառայության համար », - գրել է նա:

Հունվարի 1-ին ոստիկանությունը տեղեկացրել էր, որ Կիեւի մարզի Վիշգորոդսկի շրջանում հայտնաբերվել է կնոջ մարմին: Պարզվել է, որ դա իրավաբան Իրինա Նոզդրովկայան է, որին որոնում էին դեկտեմբերի 30-ից:

Իրինա Նոզդրովսկայան իր քրոջ գործն էր վարում, որին 2015 թվականին մահացու վրաերթի էր ենթարկել Վիշգորոդսկու շրջանի դատարանի ղեկավարի զարմիկ Դմիտրի Ռոսոշանսկին: Երիտասարդը, ինչպես պարզվել էր հետագայում, թմրանյութերի ազդեցության տակ էր եղել:

Իրավապաշտպանի անհետացման մասին հայտնի դարձավ դեկտեմբերի 29-ին: Մահացածն ունի անչափահաս դուստր: