ՌԳԱ Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղում գրանցել են Կլյուչեւսկի հրաբխից ծովի մակարդակից 6 կմ բարձրությամբ գազի գոլորշու եւ մոխրի արտանետում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Հրաբխի արտանետումը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան: Գազագոլորշային շլեյֆը մոխրի խառնուրդով տարածվում է հրաբխից հարավարեւմտյան ուղղությամբ»,- հայտնել է ՌԳԱ ներկայացուցիչը:

Հրաբխի շրջանում օդանավերի թռիչքների միջազգային ուղիներ չեն անցնում: