Այսօր՝ դեկտեմբերի 27-ին ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Հարություն Առաքելյանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՌԱԿ-ից, Կուսակցության ատենապետի պարտականությունները դրվել են փոխատենապետ Էդվարդ Անտինյանի վրա, իսկ արտահերթ Համագումարի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման պարտականությունը` ատենադպիր Կարեն Կակոյանի:

ՀՌԱԿ 19-րդ արտահերթ  Համագումարը  տեղի կունենա 2011թ. հունվարի 20-ին, ժամը 13-ին, «Անի պլազա» հյուրանոցի Անի սրահում:  

Ստորեւ ներկայացնում ենք Հարություն Առաքելյանի հրաժարականի դիմումը:

Դ  Ի  Մ ՈՒ  Մ

Հարգելի  գաղափարակից  գործընկերներ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ քաղաքական գործունեությունը` սկսած 2003 թվականից, ՀՌԱԿ Համագումարների կողմից վերընտրվելով որպես ՀՌԱԿ ատենապետ, պաշտոնի բերումով զուգահեռաբար զբաղվել եմ նաեւ կուսակցության աշխարհասփյուռ կառույցին առնչվող հարցերով եւ որի արդյունքում էլ
-2006 թվականին ՀՌԱԿ-ը միավորվեց Մայր կուսակցությանը,
-2009 թվականին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության Համագումարում  ընտրվեցի գործադիր-փոխատենապետ,
-կուսակցության Հայ Դատ Իրավաց Խորհրդի պատասխանատու,
-ինչպես նաեւ 2008 թվականին ՀՌԱԿ-ի դրոշի ներքո համախմբված չորս կուսակցությունների համախմբում հանդիսացող ՀՌԱԿ-ի ներսում հաստատված ընկերական-աշխատանքային մտնոլորտը,
որոշեցի ներկայացնել հրաժարականս ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից` իմ գործունեությունը առավելաբար կենտրոնացնելով կուսակցության աշխարհասփյուռ  կառույցին ծառայելու գործին: