Twitter-ի օգտատերերը #StupidThingsCouplesFightAbout՝ «զույգերի վեճերի հիմար պատրվակներ» հեշթեգով ֆլեշմոբ են սկսել, որի շրջանակներում հիշել են, որ իրավիճակներում են զուգընկերները իրենց հունից հանել, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Պարզվել է, որ վեճերի առիթ են դարձել բազմաթիվ «հիմար» իրավիճակներ՝ ֆիլմի քննարկումից մինչեւ ճաշելու համար վայրի ընտրություն:

 «Ո՞րտեղ ես ուզում ճաշել»— «Ինձ համար միեւնույն է». — «(Նշում են վայրը)». — «Ոչ, այդտեղ չեմ ուզում», — գրում է aislinraee-ը:

«Ես չգիտեմ ինչ նայել… Բայց ես հաստատ չեմ ուզում նայել այն, ինչ դու ես ընտրել, որովհետեւ դա հիմար ֆիլմ է», — գրում է sarabiaeն: