Ամերիկացի միջատաբանները բացահայհտել են աշխարհի ամենափոքր ճանճին, որի երկարությունը չի գերազանցում 400 միկրոմետրը: Ճանճին անվանել են ի պատիվ դերասան եւ քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցնեգերի, նշվում է Biodiversity Data Journal-ում:
«Երբ ես տեսա այդ «ֆակտուրային» ոտքերը, միանգամից հասկացա, որ ես ուղղակի պարտավոր եմ նրան Առնոլդի պատվին անվանել: Շավարցնեգերը ոչ միայն ժամանակակից աշխարհի մշակությային դեմքերից է եւ քաղաքականության կարեւոր անձանցից, այլ նաեւ անձամբ ինձ համար նա եւ իր կենսագրությունը օրինակ էին, որ ես էլ կարող եմ մարզել իմ մկանները», — ասել է Լոս Անջելեսի Բնական պատմության թանգարանից Բրայան Բրաունը:




























