Յուտունհեյմեն (հարավային Նորվեգիա) լեռներում սառցադաշտերի վրա հնագիտական գտածոներ սկսել էին հայտնաբերել դեռ մինչեւ 20-րդ դարի սկիզբը: Մինչ օրս հավաքվել է ավելի քան 2000 օբյեկտ, որոնց թվում են զենքի, հագուստի, կոշիկի, ձիասարքերի եւ դահուկների մնացորդներ: Ամենահին գտածոն վերաբերում է մ.թ.ա. 4000-ական թվականներին, հաղորդում է Daily Mail-ը:
Ռադիոածխածնային անալիզը ցույց է տվել, որ գտածոները ժամանակի առումով հավասար չեն խմբավորվել:
XI դարից սկսած արտեֆակտներն ավելի քիչ են դառնում: Գիտնականները սա բացատրում են որսի մեթոդների փոփոխությամբ: Նետ ու աղեղի փոխարեն տեղացիները սկսել են այլ արդյունավետ թակարդներ ավելի ակտիվ օգտագորել, ինչը հանգեցրել է վայրի եղջերուների պոպոլյացիայի կրճատմանը:




























