Աշխարհում պետական մակարդակով իրականացվող օդի մաքրման ջանքերը կարող են կլիմայի տաքացման ավելացմանը հանգեցնել, ինչպես նաեւ այլ անսպասելի կլիմայական ազդեցությունների, հաղորդում է Scientific American-ը:
Geophysical Research Letters-ում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մթնոլորտ աերոզոլների արտանետումների բացառումը կարղ է 0,5 °C-ից մինչեւ 1 °C-ով գլոբալ տաքացմանը հանգեցնել:
Աերոզոլները երկար ժամանակ չեն մնում մթնոլորտում, այսինքն, ժամանակ չունեն տարածվելու ամբողջ աշխարհով, ինչպես ածխաթթու գազը եւ մի շարք այլ ջերմոցային գազեր: Նրանց ազդեցությունը, որպես կանոն, ամենից շատ զգացվում է այն շրջաններում, որտեղ դրանք արտանետվել են:
Իսկ եթե այդ մասնիկները մթնոլորտից անհետանան, օրինակ, հարավարեւելյան Ասիայում, տեղումները բազմաթիվ անգամ կավելանան:




























