Թուրքերի կողմից գնդակոծվող սիրիական Աֆրինում ներկայումս երեք հայ ընտանիք կա։ Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Սիրիայում հրատարակվող «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Բողիկյանը։

Նրա խոսքով, Աֆրինում երեք հայ ընտանիք է բնակվում։ Նախօրեին Աֆրինում մեկ հայ վիրավորում է  ստացել։ Թուրքիայի ԶՈՒ գնդակոծումների հետեւանքով նրա տան վրա արկ էր ընկել։

Մինչեւ պատերազմական գործողությունները Աֆրինում բնակվել են մեծ թվով հայեր, հայաբնակ է եղել նաեւ հարեւանությամբ գտնվող Ազազ գյուղը: Այս պահին Աֆրինում ու Ազազում գրեթե հայեր չեն բնակվում, իսկ ժամանակին գործող հայկական եկեղեցիներն ու մշակութային տները ավերված են։

Նշենք, որ Թուրքիան հունվարի 20–ին նախաձեռնել է Աֆրին ներխուժման գործողությունը, որին առաջնագծում մասնակցում են թուրքական հովանավորությամբ ստեղծված տարբեր զինված խմբավորումները։ Թուրքական կանոնավոր բանակի ուժերը 2–րդ գիծ են առաջ շարժվում։