Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը կրիկպտոարժույթը, մասնավորապես՝ բիթքոինը ֆինանսական «փուչիկ» է անվանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բիթքոինը արժույթ չէ, քանի որ արժույթը համարվում է կուտակային կայուն միջոց, եւ արժույթի փոխարժեքը չի կարող է օրական 25 տոկոսով փոխվել: Բիթքոինն, օրինակ, չի կարող օգտագործվել աշատավարձի վճարման համար, քանի որ աշխատավարձը չի կարող օրական 25 տոկոսով նվազել»,- հայտարարել է ֆինանսիստը շվեյցարական Դավոսում ոչ պաշտոնական ընթրիքի շրջանակում, որտեղ անցկացվում է Միջազգային տնտեսական համաժողովը:
Սորոսի խոսքով՝ կրիպտոարժույթը սպեկուլյացիա է, որը մշտապես հենվում է թերիմացության վրա:




























