Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ քննարկել է ԵՏՄ գործունեությունը եւ ռուսական բիզնեսի մասնակցությունը Հայաստանում ազատ առեւտրի գոտում:

«ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ քննարկել ենք հայ-իրանական սահմանին բացված Ազատ տնտեսական գոտում ռուսական բիզնեսի եւ կապիտալի ակտիվ ներգրավման, ԵՏՄ գործունեության հետ կապված հարցեր։

Անդրադարձել ենք նաեւ գյուղատենտեսության՝ մասնավորապես անասնաբուծության ոլորտում համագործակցության հեռանկարներին»,-Facebook-ի իր էջում գրել է Կարեն Կարապետյանը: