Աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախագծի դեմ պայքարող նախաձեռնության անդամները ներկայացնում են իր առաջարկներն ու հետագա քայլերը: Մասնավորապես, իրենց առաջարկներն են ներկայացնում Արա Մելիքջանյանը, Արտաշես Հարթենյանը եւ Արտյոմ Դավթյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կառավարությունը հունվարի 18-ի նիստին հավանության է արժանացրել ապրիլի մեկից հոկտեմբերի մեկը աջ ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների ժամանակավոր արգելքի մասին օրինագիծը։
Ըստ այդմ, նախատեսվում է աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծման արգելք մտցնել մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 9-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգն հաստատելու մասին» որոշման մեջ լրացումներ մտցնելը եւ այն երկրների ցուցակի լրացումը, որոնք արգելում են կառավարման աջ ղեկային համակարգով տրասպորտային միջոցների շահագործումը։
Սրա հետ մեկտեղ նման ավտոմեքենաների սեփականատերերը կարող են անսահմանափակ շահագործել, հաշվառել, գրանցել, վերագրանցել իրենց մեքենաները։ Մինչեւ ապրիլի մեկը ներկրված ավտոմեքենաները աատորեն կարող են շահագործվել ու վաճառվել։
Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը ուղեկցվել էր բողոքի ցույցերով։
- Որոշումն արդեն ընդունված է. տրանսպորտի եւ կապի նախարարի պատասխանը աջ ղեկով մեքենաների վարորդներին
- Ո՞ւմ նկատի ուներ՝ «կամիկաձե» ասելով. պարզաբանում է տրանսպորտի նախարարը
Ո՞ր օրենքների խախտման մեջ է տրանսպորտի նախարարը մեղադրում աջ ղեկով մեքենաների սեփականատերերին




























