Երեւանի ռազմական թանգարանում փետրվարի 2-ին Ստալինգրադի ճակատամարտի հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի:
Ցուցահանդեսին ներկայացված կլինեն ճակատամարտի հայազգի մասնակիցները, ճակատամարտը, դրա պաշտպանական եւ հարձակողական շրջանները, լուսանկարներ եւ փաստաթղթեր:
Ցուցադրությունը կտեւի մինչեւ մայիս, հետո դրա մի մասը կտեղափոխվի մշտական ցուցադրություն՝ 76-րդ դիվիզիայի սրահ:
Նշենք, որ թանգարանում մշտապես երկու՝ Արցախի ազատագրական պատերազմին եւ Երկրոդ համաշխարհային պատերազմում հայերի մասնակցությանը նվիրված ցուցադրություն է գործում:
Ստալինգրադի ճակատամարտը ամենախոշոր մարտերից է, որը Վոլգայի ափերին ուղիղ 200 օր ու գիշեր է տեւել եւ ավարտվել է 1943-ի փետրվարի 2-ին:
Ըստ ռազմական գործողությունների շարունակականության եւ դաժանության, դրան մասնակցող մարդկանց եւ տեխնիկայի թվով, ճակատամարտը պատմության մեջ նշանակալի տեղ է զբաղեցրել:




























