Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի «ընտրողների գործադուլին» աջակցողների ակցիաների ընթացքում ողջ Ռուսաստանի տարածքում 180 մարդ է ձերբակալվել, հաղորդում է «Մեդուզան»:
В Москве никто не расходится. Да, власти задержали Навального, но проблемы людей не решены. И они требуют их решения! например, проведения честных выборов! Настоящий народный протест. #Забастовка https://t.co/pjRjJRv2xn pic.twitter.com/U6UK049ekV
Մոսկվայում ոչ ոք չի ցրվում: Այո, իշխանությունները ձերբակալել են Նավալնիին, բայց մարդկան խնդիրները չեն լուծվել, եւ նրանք լուծում են պահանջում, օրինակ արդար ընտրությունների անցկացում: Իսկական ժողովրդական բողոք:
Իրավապաշտպանների տվյալներով, ամենից շատ ձերբակալվածներ կան Ուֆայում եւ Մուրմանսկում՝ մոտ 40 մարդ: Մոսկվայում ձերբակալվել է առնվազն 15 մարդ: Ձերբակալություններ են եղել նաեւ Տուլայում, կեմերովոյում, Տոմսկում, Սանկտ Պետերբուգում եւ այլ քաղաքներում:
Մոսկվայում Ալեքսեյ Նավալնիին ձերբակալել են փաստացի Տվերի փողոց դուրս գալուց անմիջապես հետո:
Նավալնին հայտարարել է «ընտրողների գործադուլի» մասին այն բանից հետո, երբ իրեն թույլ չեն տվել մասնակցել նախագահի ընտրություններին:
Шествие по кирочной улице. К литейному pic.twitter.com/6J7EFN5ywT
— Арсений Веснин (@ars_ves) 28 января 2018 г.




























