Ամբողջ Ռուսաստանում «ընտրողների գործադուլի» ակցիաների հետ կապված Մոսկվայի ժամանակով ժամը 12-ի դրությամբ 40 մարդ է ձերբակալվել, հայտնում է DW-ն:

Առավոտյան ժամը 9-ին ՌԴ մայրաքաղաքում Կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային ֆոնդի գրասենյակ է եկել ոստիկանությունը: «Եկել էին, որ կտրեին համառուսական ակցիայի մեր հեռարձակումը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Նավալնին: Ավելի ուշ նա հայտնել է, որ ոստիկանները «էլկետրասղոցով» դուռը սղոցել են եւ գրասենյակ մտել:

Ֆոնդի տնօրեն Ռոման Ռուբանովի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցները հայտարարել են, որ գրասենյակում կարող է ռումբ լինել: Դրանից բացի, այսօր ձերբակալել են Նավալնու մոսկովյան շտաբի նախկին ղեկավար Նիկոլայ Լյասկինին:

Ռուսաստանի մի շարք քաղաքներում այսօր տեղի են ունենում Ալեքսեյ Նավալինիի կողմնակիցների ակցիաները՝ քաղաքական գործչի հայտարարած «ընտողների գործադուլի» շրջանակում: Հիշեցնենք, որ ակցիայի անցկացման պատճառը Նավալնուն նախագահական ընտրություններին մասնակցել չթույլատրելն է, որոնք տեղի են ունենալու մարտի 18-ին:

Մոսկվայում եւ  Սանկտ Պետերբուրգում ակցիաները համաձայնեցված չեն: Մայրաքաղաքի իշխանությունները մերժել են Ալեքսեյ նավալնու կողմնակիցների հայտը քաղաքի կենտրոնում ակցիա անցկացնելու մասին՝  առաջարկելով Սոկոլնիկիում հանրահավաքը եւ Լյուբլինսկայայով երթն անցկացնելու փոխարեն, միջոցառումն անցկացնել Շչուկինոյի շրջանում: Սակայն Նավալնին, նակինի պես, մոսկվացիներին կոչ է արել ժամը 14:00-ին դուրս գալ Տվերսկայա: Մոսկվայի իշխանությունները ծրագրած ակցիան ոչ իրավաչափ են որակել, իսկ ՆԳն-ն խոստացել է խստորեն կանխել հնարավոր խախտումները: