Ինքնահռչակված «Հյուսիսային Սիրիայի Դաշնության» (Սիրիական Քուրդիստան) ներկայացուցիչները հայտարարել են, որ Սոչիում հունվարի 30-ին տեղի ունենալիք սիրիական ազգային երկխոսության Կոնգրեսին մասնակցելու հրավեր չեն ստացել Թուրքիայի դիրքորոշման պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Քրդերը չեն կարող Սոչիում սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին մասնակցել ոչ այն պատճառով, որ հրաժարվում են մասնակցելուց, այլ այն պատճառով, որ մինչեւ հիմա Ռուսաստանից հրավեր չեն ստացել: Ռուսաստանը ղեկավարությանը հրավեր չի ուղարկել»,- հայտնել են «Հյուսիսային Սիրիայի Դաշնության» ներկայացուցիչները:
Թուրքիայկի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ից Աֆրինում քրդական կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողություն է անցկացնում: Դամասկոսը վճռականորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է:




























