Ավստրալիայի հարավարևմտյան Վիկտորիա նահանգում ավելի քան 50 հազար տուն առանց էլեկտրականության է մնացել: Նահանգի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է 40 աստիճանի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով 9 News հեռուստաալիքը:
«Առանձին շրջաններում էլեկտրաէներգիայի բաշխման հետ կապված խնդիրներ կան: Մենք ուսումնասիրում ենք բոլոր հասանելի միջոցները՝ ընկերությունների կողմից բնակչությանը փոխհատուցում տրամադրելու համար»,- ասել է երկրի վարչապետ Դենիել Էնդրյուսը:
ABC News հեռուստաալիքի տվյալներով` կիրակի գիշերը որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը 30 աստիճանից չի իջել: Ըստ իշխանությունների՝ էլեկտրաէներգիայի օգտագործման կտրուկ ավելացումը բաշխիչ ցանցի տրանսֆորմատորների եւ ապահովիչների անսարքության է հանգեցրել: 9 News-ի տվյալներով` երկուշաբթի օրը էլեկտրաէներգիայի մատակարարումը մասամբ վերականգնվել է, սակայն հազարավոր մարդիկ դեռ շարունակում են առանց էլեկտրաէներգիայի մնալ:



























