Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում ընթանում է ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկություն ստացած Արմեն Սարգսյանի հանդիպումը ինչպես ԳԱԱ ղեկավարույթան, այնպես էլ բուհերի ղեկավարների հետ:
Նշենք, որ Արմեն Սարգսյանն իր հանդիպումների շարքն սկսել է երեկվանից: Նա, նախօրեին, մասնավորապես, հանդիպել է ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորների հետ:
Ակնկալվում է, որ «Ելք»-ի հետ նախագահի թեկնածուն կհանդիպի հաջորդ շաբաթ, «Ծառուկյան» դաշինքի հետ հանդիպման մասին որեւէ տեղեկատվություն այս պահին հայտնի չէ:



























