Հայաստանի Դատական օրենսգրքի նախագծում մի շարք էական թերություններ կան, որոնք պետք է բացառել: Այս մասին պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ կառավարության ռազմավարությունը կայանում է նրանում, որպեսզի Դատական օրենսգրքից հնարավորինս հանել իր համար ամենաանհաջող ու անհարմար օրենսդրական դրույթները:
«Նրանք ամեն կերպ աշխատում են հանել այն օրենսդրական դրույթները, որոնք առավելագույն քննադատության են արժանացել հասարակության շրջանում», - ասաց Մարուքյանը: Ընդդիմադիր պատգամավորը պարզաբանեց, որ խոսքը մասնավորապես այն սկանդալային դրույթ մասին է, որն ավելի լայն իրավունքներ է նախատեսում դատավորների համար՝ փաստաբանների նկատմամաբ 100 հազար դրամ տուգանքների տեսքով դատական պատժամիջոցներ կիրառելու հնարավորությամբ:
Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանի Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Դատական օրենսգրքի նախագիծը դատավորներին հնարավորություն էր ընձեռում տուգանել փաստաբաններին մինչեւ 100 հազար դրամի չափով: Սա հանգեցրեց նրան, որ մոտ 1000 փաստաբան հայտարարություն տարածեց՝ պահանջելով, որպեսզի ՀՀ խորհրդարանը եւ կառավարությունը բացառեն տուգանքի տեսքով դատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը:
Հայաստանի Դատական օրենսգրքի նախագծում մի շարք էական թերություններ կան. ընդդիմադիր պատգամավոր
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























