Հինգշաբթի առավոտյան անհայտ անձը «Մոլոտովի կոկտեյլ» է նետել Մյանմարի արտաքին գործերի նախարար, պետական խորհրդական եւ փաստացի առաջնորդ Աուն Սան Սու Չժիի՝ Յանգոնում գտնվող տան մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով AFP գործակալությունը:

Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ միջադեպի պահին Աուն Սան Սու Չժին տանը չի եղել: Վառելիքով լի շշից բռնկված հրդեհը տանը միայն փոքր վնաս է հասցրել:

Միջադեպի պատճառների մասին տեղեկություն չի տրամադրվում, սակայն, ինչպես նշում է գործակալությունը, Աուն Սան Սու Չժին խիստ քննադատության էր ենթարկվել երկրում՝ իսլամ դավանող ռոհինջաներով բնակեցված Ռաքհայն նահանգում իրավիճակի սրման պատճառով: