Հրազդան գետ կասկածելի զանգված է թափվում: Այս մասին Ֆեյսբուքյան էջում ահազանգել է Վահե Ավետիս անունով օգտատերը:
Ըստ նրա գրառման՝ կարելի է հասկանալ, որ տեղանքում տարածվել է գարշահոտ, մասնավորապես՝ ծծմբահոտ:
Բնապահպանության եւ ընդերքի տեսչությունն արդեն տեղեկացված է խնդրի մասին եւ այցելել է դեպքի վայր, կազմել արձանագրություն:



























