Թուրք-սիրիական սահմանին փախստականների նկատմամբ ցուցաբերվող կոշտ վերաբերմունքի փաստերի մասին փետրվարի 9-ին պատմել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության մերձավորարեւելյան ճյուղի ներկայացուցիչ Լամա Ֆաքիհը, փոխանցում է DW-ն։
«Ապաստանի որոնումների ժամանակ թուրքական սահմանին մոտեցողներին կրակոցներով ու վիրավորանքներով ստիպում են ետ դառնալ»,-հայտարարել է նա։
Դեկտեմբերի կեսերից հունվարի կեսերը ապաստան որոնող 250 հազար սիրիացի տեղավորվել է սահմանային շրջաններում։ Փախստականների հոսքը կապված է Իդլիբ նահանգ սիրիական բանակի մուտքով եւ Աֆրին թուրքական բանակի մուտքով։
«Քանի դեռ Աֆրինում եւ Իդլիբում շարունակվում են մարտերը, կաճի այն սիրիացիների թիվը, որոնք պատրաստ են գնալ մահացու վտանգի, միայն թե հասնեն Թուրքիա»,-նշել է Ֆաքիհը՝ կոչ անելով Թուրքիայի նախագահին դադարեցնել սահմանին զենք կիրառելը։
Աֆրինում հայտարարել են, որ Սիրիայում թուրքական ավիահարվածներին ու կրակոցներին զոհ է գնացել 150 մարդ
Աֆրինի հյուսիսում քրդուհին գրոհայինների տանկ է խփել
Թուրքական «Ձիթենու ճյուղը» Սիրիայում. քրդերը խոստանում են հակահարված տալ




























