ՆԱՏՕ-ն մարտունակության բարձրացման նպատակով մտադիր է Գերմանիայի տարածքում պլանավորման, լոգիստիկայի եւ հրամանատարական կենտրոն կառուցել: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով իր սեփական աղբյուրները: Դրանց տեղեկության համաձայն՝ համապատասխան նախաձեռնությունը, որն արդեն իսկ աջակցություն է ստացել դաշինքի այլ անդամների կողմից, առաջարկել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Որպես նոր կենտրոնի կառուցման վայր դիտարկվում են Քյոլն եւ Բոն շրջանները: DPA-ն նշում է, որ կենտրոնը, որտեղ «մի քանի հարյուր մարդ» կծառայի, չի ինտեգրվելու ՆԱՏՕ-ի հրամանատարության կառույցի մեջ եւ կարող է օգտագործվել նաեւ գերմանական զորավարժությունների համար:
Հյուսիսատլանտյան դաշինքի մեկ այլ նոր հրամանատարական կենտրոն, ըստ գործակալության, կկառուցվի Միացյալ Նահանգների տարածքում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Այս հարցի վերաբերյալ պաշտոնական որոշումը կկայացվի հաջորդ շաբաթ:

Նարեկ Նալբանդյանը ծիծաղելի է համարում իր դեմ սկսված քրեական հետապնդումը I ԼՈՒՐԵՐ I 09:30

Իշխանությունները շարունակում են կուլ տալ Բաքվի վիրավորանքները I ԼՈՒՐԵՐ I 20:00

Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն ու աշխարհի չեմպիոն դարձել I ԼՈՒՐԵՐ I 18:00

Երիտասարդ տղամարդ է նետվել Դավթաշենի կամրջից I ԼՈՒՐԵՐ I 16:00

Նարեկ Նալբանդյանին եւ «Սպայկայի» տնօրենին մեղադրանքներ են առաջադրվել I ԼՈՒՐԵՐ I 14:00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ

CNN-ը հայտնել է, որ Բրազիլիայից փախած նախագահի նախկին թեկնածու Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ

«Իրավունք». Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին

Թրամփը ֆրանսիացիներին անվանել է «հեղափոխություններ կազմակերպելու վարպետներ»

«Հրապարակ»․ Ստիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել

«Ժողովուրդ». ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում

















