Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման հրաժարվել է կամավոր վայր դնել լիազորությունները համապատասխան իշխող «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցության պահանջներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես ոչ մի վատ բան չեմ արել եւ ոչ ոք չի հայտնել, թե ինչու պետք է հրաժարական տամ», -չորեքշաբթի ասել է Զուման SABC պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում.
Նա նաեւ հայտնել է, որ ստեղծված իրավիճակի շուրջ օրվա վերջին հանդես կգա հայտարարությամբ։




























