2015-2016 թվականներին Գերմանիա ժամանած փախստականների շրջանում ահաբեկիչներ են եղել, որոնց մի մասը արմատական է դարձել արդեն Գերմանիայում, հայտարարել է Գերմանիայի ՆԳ գործող նախարար Թոմաս դե Մեզերը`ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության կոնֆերանսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Երբ 2015-2016 թվականներին միգրացիայի մեծ ալիքը եկավ, ենթադրվում էր, որ այնտեղ քիչ ահաբեկիչներ կլինեն, քանի որ նրանք չեն ցանկանա պաշտոնապես գրանցվել ... Դա սխալ գնահատական էր, նրանք եկան», - ասել է դե Մեզերը` ավելացնելով, որ «կան փախստականներ, ովքեր արդեն այստեղ էին արմատական դարձել»:

«Մենք չպետք է միամիտ լինենք, չնայած մենք չենք կարող անընդմեջ բոլոր փախստականներին կասկածել: Սակայն պետք է հրաժարվենք այն պատկերացումից, որ ահաբեկչությունը վերջնականապես կոչնչացվի», - ընդգծել է ՆԳ նախարարը: