Հունվարը Հայաստանի արդյունաբերության համար նշանավորվեց արտադրության ֆիզիկական ծավալի հերթական երկնիշ աճի տեմպով՝ 13.9 տոկոս: Նշենք, որ հաշվարկների բազան՝ անցյալ տարվա հունվարը, նույնպես ունեցել է երկնիշ ցուցանիշ (12.2 տոկոս): Այսինքն՝ երկու տարվա ընթացքում արդյունաբերական արտադրության ֆիզիկական ծավալը աճել է ավելի քան մեկ քառորդով (գրեթե 28 տոկոսով):

Իհարկե, չմոռանանք, որ արտադրության ծավալը բացարձակ ցուցանիշներով համեմատաբար փոքր է` հաշվետու ամսում՝ 266 մլն դոլար համարժեքով: Սակայն, ամեն դեպքում, հունվարին գրանցվել է հաջող մեկնարկ, որը 2017-ի դրական միտումների շարունակությունն է դարձել:

Հիշեցնենք, որ նախորդ տարին էլ ավարտվեց արտադրանքի ֆիզիկական ծավալի երկնիշ աճով` 12.6 տոկոս, որից 9.7 տոկոսն ապահովել է մշակող արտադրության ոլորտը:

Աճի գերազանցող տեմպի շնորհիվ, վերջինիս մասնաբաժինը արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում տարվա ընթացքում աճել է 0.6 տոկոսային կետով` արդյուքնում կազմելով 62.6 տոկոս: Տեղաշարժն աննշան է, սակայն, այնուամենայնիվ, վկայում է այս ոլորտի դերի որոշակի աճի մասին:

Մշակող արդյունաբերությունում իր ոլոտների անհավասար զարգացման պատճառով, կառուցվածքում անհամաչափություններն ուժեղացել են: Այսպիսով, անցյալ տարի երեք ոլորտների (ծխախոտային արտադրատեսակների եւ խմիչքների, ինչպես նաեւ հիմնական մետաղների) համատեղ մասնաբաժինը գերազանցել է 46 տոկոսի նիշը: Այսինքն՝ 17-ից այս երեք ոլորտները, ապահովել են մշակող արդյունաբերութան արտադրանքի ընդհանուր ծավալի գրեթե կեսը:

Այս ձեռքբերումները կապված են  արտաքին շուկայում արդյունավետ աշխատանքով: Նշված երեք ոլորտները գրեթե ամբողջությամբ (մետաղները) կամ դրա նշանակալի մասը, արտահանում են իրենց արտադրանքը (ծխախոտային արտադրատեսակները եւ պմիչքները): Հասկանալի է, որ այս գործոնի շնորհիվ նրանք կարողացել են զգալիորեն ավելացնել արտադրության ծավալը, իսկ դրա հետ մեկտեղ բարելավել մի շարք այլ ցուցանիշներ: Ահա ընդամենը մեկ օրինակ:

250 եւ ավելի աշխատակիցներ  ունեցող խոշոր ձեռնարկությունների խմբում կան աշխատուժի արտադրողականության հստակ անհամապատասխանություններ: Այսպիսով, արտադրանքի արտադրությունը, միջինում մեկ աշխատակցի համար նախորդ տարվա ընթացքում, հագուստի արտադրության մեջ կազմել է 3.2 մլն դրամ: Սակայն ծխախոտի արտադրությունում այս ցուցանիշը եղել ավելի բարձր՝ 45.2 մլն դրամ՝ մեկ աշխատողի համար (նշենք, որ հաշվարկների համար օգատագործված արտադրության ծավալի ցուցանիշմները  ներկա գներում չեն ներառում են ԱԱՀ, իսկ ենթաակցիզային ապրանքների համար` նաեւ ակցիզային հարկը):

Հայաստանի երբեմնի հզոր կարի արտադրության յոթ խոշոր ձեռնարկությունները նույնպես  իրենց արտադրանքի մեծ մասը արտահանում են արտերկիր: Սակայն, արտահանման ծավալով, երեք խոշոր ծխախոտային գործարաններին զիջում են գրեթե 11 անգամ: Նշենք, որ անձնակազմի թվաքանակի առումով տարբերությունն այնքան էլ զգալի չէ` 3,6 հազար, 3,4 հազար աշխատակիցների դեմ, բայց արդեն հօգուտ խոշոր կարի գործարանների:

Աշխատանքի արտադրողականության վրա, իհարկե, ազդում են արդյունաբերության առանձնահատկությունները, աշխատանքի մեխանիզացիայի աստիճանը եւ այլն: Բայց, միեւնույն է, ամիսը 268 հազար դրամի արտադրանքը, միջինում խոշոր կարի գործարանների մեկ աշխատողի համար, դժվար է բացատրել միայն աշխատանքի առանձնահատկություններով: Եթե այդ ցուցանիշները համապատասխանում են իրականությանը, ապա այս ոլորտում սովորական շարքային աշխատակցի աշխատավարձը պետք է բավականին ցածր լինի:

Սմբատ Գրիգորյան