Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում՝ ամենախոշոր ընդդիմադիր «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Ռահուլ Գանդիին և կուսակցության գլխավոր քարտուղար, նրա քույր Պրիյանկա Գանդի Վադրային։ Ձերբակալությունը տեղի է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի հրաժարականի պահանջով անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։

Ընդդիմադիր պատգամավորները բողոքի երթ էին կազմակերպել ընտրական հանձնաժողովի ղեկավար Գյանեշ Կումարի դեմ՝ նրան մեղադրելով ընտրությունների ժամանակ ձայներ յուրացնելու մեջ և պահանջելով նրա հրաժարականը։ Իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները։