Հայաստանի ԱԻՆ-ում, Փետրվարի 23-ին, ժամը 06:52-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի Մաքսիմ Գորկու 2-րդ փողոցում այրվում է տուն: 

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: 

Բնակարանում հայտնաբերվել է տան տիրոջ դին: