Հունվարի 5-ին ժամը 22-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի Ավան-Նոր Նորք կամրջի հատվածում «Լինքոլն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չկարողանալով կառավարել մեքենան, դուրս է եկել երթեւեկելի մասին եւ հայտնվել կամրջին հարակից ձորակում:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: «Լինքոլնի» վրայից անմիջապես հանել էին համարանիշները:
Դեպքի վայր են բերվել վերամբարձ կռունկ եւ քարշակ ավտոմեքենա եւ կամրջի տակ հայտնված ավտոմեքենան դուրս է բերվել այնտեղից ու տեղափոխվել համապատասխան վայր:
Դեպքի վայրում հավաքվել էին մեծ թվով հետաքրքրասեր քաղաքացիներ, ովքեր քննարկում էին, թե ինչպես է մեքենան հայտնվել նշված հատվածում:





Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




























