ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Դե Մոյն քաղաքում Ռեքս անունով գերմանական հովվաշունըը չորս փամփուշտ է ստացել՝ տիրոջը կողոպտիչներից պաշտպանելու համար: Այս պատմության մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, պատմել է K5 News հեռուստաալիքը: 16-ամյա Խավիեր Մերկադոյի խոսքով՝ չորեքշաբթի կեսօրին նա Ռեքսի հետ տանը մենակ էր: Տղան աղմուկ է լսել բակից, դուրս նայել պատուհանից եւ անծանոթ ավտոմեքենա տեսել, ապա ներքեւում ապակի է կոտրվել:

Ռեքսը դուրս է վազել եւ սկսել շարունակել հաչալ: Կողոպտիչներից մեկը բղավել է. «Շունը ինձ կծեց, տարե՛ք նրան»: Հանցագործները սկսել են ազատվել շնից, ինչից հետո Ռեքսը վերադարձել է երկրորդ հարկ՝ տիրոջ մոտ, ով թաքնվել էր պահարանում եւ զանգահարել 911 ծառայություն: Երբ հանցագործները հասել են սենյակ, որտեղ թաքնվել էր Մերկադոն, Ռեքսը կրկին հարձակվել է նրանց վրա: Կողոպտիչները չորս անգամ կրակել են շան վրա, ինչից հետո նա այլեւս անկարող էր պայքարել չարագործների հետ: Կողոպտիչներին վախեցրել են ոստիկանական ավտոմեքենաների ազդանշանները եւ նրանք փախել են հանցագործության վայրից: Նրանց ձերբակալել չի հաջողվել :