Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մերժել է խորհրդարանի առաջարկությունը` երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետները մինչեւ 2020 թվական: Համապատասխան հրամանը հրապարակվել է հունվարի 7-ին: Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում ստորագրման օրից: Այդուհանդերձ, հանրաքվեի աջակցման ստորագրահավաքը կշարունակվի մինչեւ հունվարի 10-ը, գրում է «Նովոստի Կազախստանը»:
Հունվարի 6-ին Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը սատարել էր սահմանադրության մեջ լրացումներ անելու հանրապետական հանրաքվեի գաղափարի անցկացմանը, որոնց համաձայն նախագահական ընտրություններ երկրում հնարավոր կլինի չանցկացնել մինչեւ 2020 թվականը: Նախկինում այս գաղափարը պաշտպանել էր նաեւ խորհրդարանի ստորին պալատը:
Հունվարի 5-ի դրությամբ նախաձեռնությանը սատարող 2,5 մլն ստորագրություն է հավաքվել:
Նազարբաեւը մերժել է խորհրդարանի առաջարկությունը` երկարաձգել իր պաշտոնավարման ժամ

Հասանելի է
русскийՏեղադրություն




























