Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Քարադերե գյուղում իրականցված սպանությունն աչքի է ընկել իր առանձնակի դաժանությամբ, որը կարելի է եզակի համարել։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ հունվարի 2-ին Քարադերեյի գյուղի աղբանոցում հայտնաբերվել է տղամարդու դիակ, որի գլուխն ու ոտքերը կենդանիները պատառոտել եւ պոկել էին մարմնից։
Էսքիշեհիրի ժանդարմերիայի գործողությունների արդյունքում բերման են ենթարկվել 4 հոգի, ովքեր մեղադրվում են Մեհմեդ Քայայի սպանության մեջ։ Ձերբակալվածներից Քենան Աջեթը նշել է, թե իր ընկեր Մեհմեդ Քայայի բանկային կրեդիտ քարտը ձեռք գցելու համար նրան տուն են հրավիրել եւ ընկերներով խմեցրել, սակայն Մեհմեդը ոչ մի կերպ չի կորցրել գիտակցությունը։
Ընկերները սկսել են դանակահարել Մեհմեդին, ով ցավից բղավել է։ «Մի բղավիր»,-ասել են ընկերները եւ պատառաքաղներ խրել Մեհմեդի կոկորդը, մուրճով խփել գլխին եւ վերջում էլ սպանել են՝ էլեկտրալարով խեղդելով նրան։
Այսքանից հետո մարդասպանները Մեհմեդի դիակը տարել են աղբանոց եւ գնացել ու հանգիստ խղճով բանկոմատից հանել են Մեհմեդի 4500 լիրա (3000 ԱՄՆ դոլար) գումարը։




























