Սպիտակ տան մոտ կրակոցներ արձակած մարդը վիրավորվելու հետեւանքով մահացել է, հաղորդում է CBS-ը՝ վկայակոչելով Վաշինգթոնի ոստիկանությանը եւ ԱՄՆ գաղտնի ծառայությանը, որը զբաղվում է նախագահի պաշտպանությամբ, հաղորդում է ՌԲԿ-ն:

Քաղաքի ոստիկանությունը այս միջադեպը որպես ինքնասպանության փորձ է գնահատում:

Իրավապահները բացահայտել են նրա ինքնությունը, սակայն չեն հրապարակի, քանի որ առաջին հերթին պատրաստվում են մահացածի հարազատներին տեղեկացնել:

Սպիտակ տան հյուսիսային պարսպի մոտ արձակված կրակոցի պատճառով շենքի մուտքերը փակվել էին, իսկ պաշտոնական ճեպազրույցների սենյակում գտվող լրագրողներին տարհանել էին նկուղում գտնվող ապաստարան: Շուտով նրանց թույլատրել էին վերեւ բարձրանալ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեպքի ժամանակ Ֆլորիդայում էր: