Չինաստանը հայտարարել է 2018 թվականին ռազմական բյուջեն 8,1 տոկոսով մեծացնելու մասին: Պեկինը մտադիր է պաշտպանական բյուջեին հատկացնել 1,11 տրլն յուան (175 մլրդ դոլար), փոխանցում է AFP-ն:
«Մենք կընթանանք մեր զինված ուժերն ամրապնդելու չինական ճանապարհով, կզարգացնենք ռազմական պատրաստականության եւ պատերազմին պատրաստվածության բոլոր ուղղությունները, ինչպես նաեւ հաստատուն ու վճռականորեն կպաշտպանենք ազգային ինքնիշխանության, անվտանգության եւ զարգացման շահերը»,- հայտարարել է երկրի վարչապետ Լի Կեցյանը:
Նրա խոսքով՝ զինվորականները բանակի թվաքանակը 300 հազար մարդով կրճատելու իրենց խնդիրը կատարել են, ինչից հետո Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի թվաքանակը կազմում է 2 մլն մարդ:



























