ԱՄՆ պետական ծառայողներին արգելել են աշխատավայրում ցուցադրել գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի խորհրդանիշները, քանի որ նա փաստացի հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին, հայտնում է CNN-ը:
«Արգելքը լայն բնույթ ունի եւ վերաբերում է ոչ միայն տեսողական իրերին ու կապի միջոցներին (ներառյալ էլեկտրոնային նամակագրությունը եւ սոցցանցերը), որոնք ակնհայտ ձեւով օգտագործվում են Թրամփի վերընտրմանը կողմ կամ դեմ»,- նշում է հեռուստաալիքը:
Այս լրացումները կատարվել են Հետչի օրենքում, որի համաձայն՝ դաշնային մարմինների ծառայողներին արգելվում է պարտականությունները կատարելիս ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել:
Արգելքը, մասնավորապես, տարածվում է Make America Great Again («Ամերիկան դարձյալ մեծ դարձնենք») կարգախոսով առարկաներ կրելուն, ցուցադրելուն եւ բաժանելուն:




























