Թաիլանդի գերագույն դատարանը երեքշաբթի որոշել է երկրի նախկին վարչապետ Թաքսին Չինավաթին կալանավորելու օրդեր տալ, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշված է դատարանի հայտարարության մեջ, օրդերը տրվել է «դատաքաննությանը մեղադրյալի կամ նրա օրինական ներկայացուցիչների չներկայանալու հետ կապված»:
Չինավաթին կալանավորելու որոշումը, ով երկար տարիներ թաքնվում էր արտասահմանում, նախատեսված է նոր քրեական գործի քննության շրջանակում, որը երկրի գլխավոր դատախազությունն անցյալ տարվա նոյեմբերին ուղարկել է գերագույն դատարան:
Քննությունը համարում է, որ 2001 թվականին լինելով Թաիլանդի վարչապետը՝ Չինավաթը որոշում է ընդունել, որը նրա հետ կապված հեռահաղորդակցության Shin Corp ընկերությանը թույլ է տվել օպտիմալացնել կոնցեսիայի պայմանագրով վճարումները: Արդյունքում՝ 2 պետական ընկերությունների պատճառվել է մոտ 2,1 մլրդ դոլարի վնաս:
Չինավաթին իշխանությունից հեռացրել են զինվորականները, որից հետո նա երկրից հեռացել է: Դրանից հետո նա շուտով 2 տարվա ազատազրկման է դատապարտվել պետական հողամասեր գնելիս ծառայողական լիազորությունների գերազանցման համար:




























