Աշխարհում, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանգրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներին սահմանակից տարածքներում ռազմաքաղաքական միտումների վերլուծությունը, ինչպես նաեւ միջազգային հարաբերությունների փոխակերպումը ցույց են տալիս, որ վերջին տարիներին ՀԱՊԿ անդամ երկրների ազգային եւ հավաքական անվտանգության մարտահրավերները նպաստում են լարվածության մակարդակի կայուն աճին: Այս մասին մարտի 6-ին տեղի ունեցած «ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով Մոսկվա-Երեւան-Աստանա-Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Նրա խոսքով՝ հավաքական անվտանգության գխավոր ապակայունացնող գործոններից մեկը Ուկրաինայում լարված իրավիճակն է: «ՀԱՊԿ անդամ երկրների Ռուսաստանի եւ Բելառուսի ռազմական անվտանգության մարտահրավերների թվում է Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմական գործունեության ծավալումը»,- հավելեց Սիդորովը:
Գեներալ-գնդապետը նշեց, որ Վաշինգթոնն ու Բրյուսելը չեն կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները եւ Լեհաստանում ու Մերձբայթյան երկրներում տեղակայում են ռազմական կառավարման լրացուցիչ մարմիններ եւ ռազմական զորակազմեր:
Ինչպես նշեց Սիդորովը, Արեւելյան ճակատում ՆԱՏՕ-ի զորքերի խմբավորումը ներկայումս կազմում է գրեթե 12 հազար զինծառայող:




























