Մարտի 1-ից արտասահմանյան համարներով մեքենաների վարորդները ստիպված կլինեն Վրաստան մուտք գործելիս ապահովագրել ավտոմեքենան: Սակայն խոսքը միայն այն դեպքերի մասին է, երբ նրանք մտադիր են երկրում առնվազն 15 օր մնալ:

Վրաստան մուտք գործող օտարերկրյա ավտոմեքենաների համար ապահովագրության օրենքին, Հայաստանում ԱՊՊԱ ընկերությունների հետ կապված հարցերին եւ հետգանձումների խնդիրներին լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնում է վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանը: