ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հիասթափված չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, քանի որ նրա հետ կարելի է պայմանավորվել եւ փոխզիջումներ որոնել` ի տարբերություն ամերիկյան համակարգի՝ այն անարդյունավետ եւ անկանխատեսելի է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ոչ, ես հիասթափված չեմ ոչ մեկից։ Զուտ մարդկային տեսանկյունից նա ինձ վրա լավ տպավորություն է թողել։ Իմ կարծիքով, նա հավասարակշռված մարդ է՝ չնայած այն էպատաժային պահվածքին, որին մարդը սովորել է կյանքի փորձի եւ գործունեության ոլորտի ուժով։ Երբ մենք խոսում ենք գործերի մասին, նա մտահոգվում է խնդիրներով, մեկնաբանում է եւ լսում զրուցակցին։ Նրա հետ կարելի է պայմանավորվել, ես տեսնում եմ, որ նրա հետ  հնարավոր է ինչ-որ փոխզիջումներ որոնել»,–նշել է Պուտինը նոր «Աշխարհակարգ 2018» փաստագրական ֆիլմում։

«Ես հիասթափված եմ համակարգից։ Այն անարդյունավետ է, անկանխատեսելի, ինքն իրեն ոչնչացնում է, համագործակցել դրա հետ բարդ է»,- նշել է ՌԴ նախագահը: