Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, պատասխանելով պատգամավոր Լեոնիդ Սլուցկոյի կողմից լրագրողների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին հարցին, խորհուրդ է տվել լրագրողներին փոխել իրենց աշխատանքը։ «Վտանգավո՞ր է ձեզ համար Դումայում աշխատելը։  Եթե այո, ապա փոխեք աշխատանքը»,–ասել է նա լրագրողներին Մարտի 8-ի առթիվ շնորհավորելիս։ Միաժամանակ, խոսնակը հարցրել է լրագրողներին, արդյոք վտանգված զգում են իրենց Պետդումայում աշխատելիս, որին ներկա գտնվող լրագրողները պատասխանել են, որ անձամբ իրենք՝ ոչ, գրում է «Կոմերսանտը»։

Վոլոդինը նաեւ խոստացել է, որ Պետդումայի էթիկայի հանձնաժողովը կքննի լրագրողների՝ պատգամավորի կողմից ոտնձգության մասին հայտարարությունները։

Պետդումայի խոսնակը չի բացառել, որ այս հայտարարությունները սադրանք կարող են լինել. «Իմ գործընկերներից մի քանիսը կարծում են, որ այս փաստերի հրապարակման ժամանակը պատահական չէ։ Դա ստվեր է գցում օրենսդիր իշխանության վրա»,–ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին «Դոժդ» հեռուստաալիքը պատմել էր Սլուցկոյի կողմից Պետդումայում աշխատող երեք լրագորղուհիների նկատմամբ ոտնձգության մասին։ Ինքը պատգամավորը ՌԲԿ–ի հետ զրույցում հերքել էր այդ։ Նա «Դոժդ»–ի նյութն բնորոշել էր որպես սադրանք։